ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Գույքահարկի ահազանգ

Գույքահարկի ահազանգ
20.11.2025 | 12:03

Երևանում դեկտեմբերի 1-ը դարձել է կտրուկ անարդարության օր։

Նոր գույքահարկի դրույքաչափերով Կենտրոնում ապրող միայնակ թոշակառուների հուսահատության վրա ստեղծվել է սոցիալական զոռբայություն։

Միայն երկու սենյականոց բնակարանի համար մարդուց պահանջվում է տարեկան 400 հազար դրամ և ավելի։ Սա ոչ թե հարկ է, այլ բացահայտ ճնշում, որի տակ ամենածանր հարվածը ստանում են նրանք, ովքեր աշխատել են ամբողջ կյանքում ու հիմա ապրում են միայն թոշակով։

Ի՞նչ է ասում իշխանությունը․

«Վճարեք»։

Ի՞նչ է ասում իրականությունը․

Թոշակառուն չունի այդ գումարը, և իշխանությունը դա շատ լավ գիտի։

Եվ երբ մարդը չի կարող վճարել՝ գործի են դրվում պարտականությունները, ծանուցումները, և հետո՝ ԴԱՀԿ-ի վարույթը։

Սա արդեն մի բան, որը կոչվում է կենտրոնի բնակչության ցուցակով տեղահանում։

Մենք այսօր կանգնած ենք մի փաստի առաջ՝

1․ Կենտրոնում ապրող տարեցներն իրենց կամքով չեն տեղափոխվելու,

բայց հարկային քաղաքականությունն անում է ամեն ինչ՝ նրանց դուրս մղելու համար։

Հարցը շատ պարզ է.

Թոշակառուն ինչպե՞ս վճարի 400 հազար դրամ գույքահարկ, երբ իր ամսական թոշակը հազիվ է հասնում

40 - 50 հազար դրամի։

Այսինքն՝ պետությունը մեկ ամբողջ տարվա թոշակը վերցնում է մի հարկի դիմաց։

Սա սոցիալական քաղաքականություն չէ։

Սա քաղաքային ճնշում չէ։

Սա ուղղակի սոցիալական անողոքություն է, որը պետք է կանգ առնի։

Մենք պահանջում ենք՝

• Գույքահարկի անհապաղ վերանայում։

• Թոշակառուների համար զեղչերի հատուկ կարգ։

• Վճարումների պարտադիր գրաֆիկ՝ առանց տույժերի

• ԴԱՀԿ-ի վարույթների արգելում սոցիալապես խոցելի անձանց նկատմամբ։

Այս պայքարը մի մարդու պայքար չէ։

Սա Երևանի Կենտրոնի հազարավոր բնակիչների պայքարն է՝ իրենց տան, իրենց իրավունքների, իրենց արժանապատվության համար։

Հայաքվեն առաջարկում է նաև

1. միայնակ թոշակառուին ազատել գույքահարկի պարտավորությունից։

2. Եթե թոշակառուն ապրում է զավակների հետ, ապա հարկի հաշվարկի ընդհանուր բազան պակասեցնել 30քմ չափով։

Հարգելի քաղաքացիներ, կենտրոնի բնակիչներ, Հայաքվեն ունի գրասենյակ կենտրոնում։ Կարող եք զանգահարել մեր գրասենյակ և մենք հանդիպում կնշանակենք, որի ընթացքում կծանոթանաք Հայաքվեի ծրագրերին։

Հեռ։ 044010116 (12.00 ֊17.00 ժամերին)

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ